top of page

Սարոյանի անվան պատմվածքի միջազգային մրցույթ

Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում ներկայացնում ենք Սարոյանի անվան պատմվածքի միջազգային մրցույթը, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցույթը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը:

BOOK-FEST_WEB_800X400_03.jpg

Հայտադիմումի ուղեցույց
 

Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Թարգմանությունների դեպքում անհրաժեշտ է նշել թարգմանչի անուն-ազգանունը։

 

  • Պատմվածքները չպետք է գերազանցեն 3500 բառը

  • Ձևաչափի պահանջները՝ Times New Roman, 12 տառաչափ, 1.5 միջտողային հեռավորություն

  • Խնդրում ենք նշել բառերի քանակը առաջին էջի վերևում

  • Խնդրում ենք չկցել  շապիկի կամ վերնագրի էջ

  • Հայտադիմումները պետք է ուղարկվեն Word ձևաչափերով
     

Հայտն անհրաժեշտ է ուղարկել info@yerevanbookfest.com էլ. հասցեին՝ վերնագրում նշելով անուն, ազգանուն, երկիր (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան | Հայաստան)։ Նամակին անհրաժեշտ է կցել նաև

  • Կոնտակտային տվյալներ

  • Լուսանկար

  • Անգլերեն կենսագրություն (CV)

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թ. օգոստոսի 10։
 

Մրցույթի փուլեր
 

Փառատոնից երկու օր առաջ կհրապարակվի կարճ ցանկը։ Փառատոնի փակման արարողությանը կարճ ցանկում ընդգրկված հեղինակների ներկայությունը ցանկալի է:
 

Արդյունքներ և մրցանակ
 

Սարոյանի անվան պատմվածքի մրցույթի հաղթողի անունը կհայտարարվի Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ՝ սեպտեմբերի 6-ին: Հաղթողը կստանա Վիլյամ Սարոյանի վրձնին պատկանող կտավ, որը մեծահոգաբար նվիրաբերում է Սարոյան հիմնադրամը։
 

Սարոյանի անվան մրցանակի ժյուրիի անդամներ
 

  • Սքոթ Սեդրակյան, ԱՄՆ, Սարոյան հիմնադրամի նախագահ

  • Լիլիթ Մելիքսեթյան, Հայաստան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

  • Լուսինե Խառատյան, Հայաստան, արձակագիր, «Սարոյան» մրցանակի հաղթող

  • Մայքա Հիլսոն, Անգլերենի դոկտոր, ասիստենտ-պրոֆեսոր

  • Յորգոս Կուտուվելաս, Բանաստեղծ, պրոֆեսոր

  • Մարիսա Մարտինես Պերսիկո, Գրող, իսպանական և լատինաամերիկյան գրականության բանասիրական գիտությունների թեկնածու

 

Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 4-6-ը Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ ​​​Այս տարի փառատոնի գլխավոր թեման լեզուն է, որը ստեղծում է ոչ թե սահմաններ, այլ կամուրջներ։ 

bottom of page