Աննա Մեյն Կարապետյան

1․ ուղեցույց օգտագործման
Մոդելը՝ Homo sapiens։
Նախքան գործարկումը
համոզվեք,
որ սիրտը
դեռ հավատում է
անտեսանելիին։
Եթե ոչ,
սարքը կաշխատի,
բայց չի ապրի։
Սնուցում․
աշխատում է
մի կտոր հացի,
ջրի
և մեկ մարդու առկայության դեպքում։
Պահպանման պայմանները․
չթողնել մենակ
երկար ժամանակ․
ներքին տարածքում
ձայները
բարձր են։
Խուսափել
երկարատև
հիշողություններից․
ջրից
մետաղը ժանգոտում է։
Ջերմաստիճան․
սառում է
ոչ թե ձմռանը,
այլ այն պահին,
երբ առաջին անգամ
ասում է.
«Ոչինչ»։
Անսարքություններ․
եթե սարքը
սկսի հաճախ
նայել երկնքին,
չշտապել վերանորոգել․
հնարավոր է՝
նա ընդունման ճանապարհին է։
Եթե սկսի
հարցնել՝
«ինչու՞»,
կանգնեցնել
բոլոր ժամացույցները։
Եթե
դադարի հարցնել
«ինչու՞»,
նշանակում է,
որ այն
վերջնականապես
հարմարվել է
շրջակա միջավայրին։
Տեղաշարժել
զգուշությամբ։
Արտաքինից
կարծր է։
Ներսում
ապակուց էլ
բարակ բան կա։
Երաշխիք․
Արտադրողը
պատասխանատվություն
չի կրում
կորցրած մանկության,
չասված խոսքերի,
անպատասխան սիրո,
կամ
ժամանակից շուտ
ծերանալու համար։
Վերանորոգման
ենթակա չէ։
2․ որոնում
Ես ամբողջ կյանքում
ինչ-որ բան էի փնտրում։
Հետո մոռացա՝
ինչ։
Ես փորում էի հողը։
Հետո մտածեցի՝
երևի ոչինչ էլ չկա
թաքցրած․
գուցե պարզապես
շատերը
տարբեր դարերում
տեսել են մարդկանց
փորելու՞ց։
Ես շարունակում էի փորել
ու ամեն նոր շերտիցավելի քիչ էի հիշում,թե ինչու էի սկսել։
Միայն գիտեի,
որ կանգ առնելն
ավելի սարսափելի է,
քան դատարկ հողը։
Հետո նայեցի իմ փոսին․
այնքան խորն էր,որ այլևսչէի տարբերում ինձնից։
Երկար ժամանակսպասեցիորևէ նշանի
ամեն շերտի հետ
ինչ-որ բան կորցնելով։
Ոչինչ չփոխվեց։
Եվ հենց այդանփոփոխության մեջառաջին անգամկարծեցի,
որ հասել եմ․
իսկ երբ հասա ամենախոր կետին,
վերջապես գտա․
ինձ։
3․ Հայր մեր, որտե՞ղ ես
Հայր մեր,
մի՛ վերադարձիր,
եթե վերադարձդ
պետք է կրկին
մեզ որբացնի։
Մենք սովորել ենք
անունդ լուռ արտասանել,
ինչպես մարդիկ,
որ գերեզմանոցում
այլևս լաց չեն լինում։
Հայր մեր,
մենք այլևս չենք փնտրում
քո կորցրած տարիները։
Դրանք մեզ մոտ չեն։
Մենք այդ օրերը
մեր մանկության հետ
թաղել ենք
առանց խաչի։
Եթե հարցնես՝
ո՞վ էր մեղավոր
քո մոռացման մեջ,
զանգերը կկանգնեն,
խաչերը կշրջվեն,
իսկ հայելին
քո դեմքը քեզ կվերադարձնի։
Հայր մեր,
մի՛ խնդրիր,
որ ժամանակը
վկայի քո օգտին։
Ժամանակը
երբեք ոչ ոքի
փաստաբանը չի եղել։
Ավելի լավ է
նստիր
Լռության կողքին,
որպես միակ մարդու,
որ մինչև վերջ
ճանաչում է քեզ։
Հայր մեր,
եթե մի օր
երկինքը բացվի,
մի՛ շտապիր ներս մտնել։
Գուցե այնտեղ
առաջին հարցը լինի՝
«Իսկ մեզ
ներե՞լ ես»։
Եվ եթե այդ պահին
կարողանաս
առանց արդարացման,
առանց պատմությունների,
առանց «բայց»-երի
ասել՝
«Այո»,
գուցե հենց այդտեղից
սկսվի
մեր առաջին
մաքուր
աղոթքը։
4․ Հայր մեր, տեսնու՞մ ես
Հայր մեր,
այս գիշեր
մի՛ նայիր վերև։
Երկինքը վաղուց
մարդկանց աչքերի մեջ է,
իսկ մենք
այնքան ենք լաց եղել,
որ աստղերը
մեզնից են սովորել
փայլել։
Հայր մեր,
մի՛ հարցրու,
թե ինչու՞ այլևս
քեզ չենք կանչում։
Աղոթքները
հասցե չեն փոխել,
մենք ենք փոխել
մեր ձայնը։
Մենք սովորեցինք
լռել
այնտեղ,
որտեղ դու
պետք է խոսեիր։
Եվ այդ լռությունից
ծառեր աճեցին։
Նրանց ճյուղերից
մարդիկ խաչեր սարքեցին,
իսկ արմատների տակ
թաղեցին
իրենց չասված
«կներես»-ները։
Հայր մեր,
գուցե դժոխքը
կրակը չէ։
Գուցե դժոխքը
այն տունն է,
որտեղ
ոչ ոք
ոչ մեկին
չի ներում։
Իսկ դրախտը՝
մեկ բառ,
որ ժամանակին
չասվեց,
բայց
ուշացած անգամ
գտավ
ճիշտ շուրթերը։
Եթե մի օր
վերադառնաս,
դուռը մի թակիր։
Մտիր այնպես,
ինչպես արևն է մտնում՝
առանց աղմուկի,
առանց հաղթանակի,
առանց ապացույցի։
Մենք գուցե
սկզբում
չճանաչենք քեզ։
Բայց եթե տեսնենք,
որ ձեռքերդ
այլևս պարապ չեն,
այլ լույս են բռնում,
կիմանանք՝
ամենամեծ հրաշքը
մեռելների հարությունը չէ։
Ամենամեծ հրաշքը
կարծրացած սրտի
փափկելն է։
Եվ եթե նույնիսկ
աշխարհը
չփոխվի,
բավական է,
որ մեկ մարդ
արթնանա
ավելի բարի,
քան երեկ էր։
Գուցե հենց այդ մեկ մարդուց,
Հայր մեր,
նորից սկսես արարել
Աշխարհը:
5․ Հայր մեր, լսու՞մ ես
Հայր մեր,
եթե դեռ
լսում ես մարդկանց,
մի՛ պատասխանիր։
Մենք այնքան երկար ենք
սպասել քո ձայնին,
որ մոռացել ենք
միմյանցը։
Մենք սովորել ենք
դատել
նախքան հասկանալը,
հեռանալ
նախքան գրկելը,
ապրել
այնպես, ասես
բոլորը մեզ սեր են պարտք,
ու մեղավոր են
մեր ցավում։
Մենք
մեղավորներ էինք փնտրում,
իսկ մեղքը
մեր անունն էր
տալիս։
Ամեն ծունկ
պիտի խոնարհվի։
Բայց հաճախ մոռանում ենք,
որ ամենից ծանր խոնարհումը
սեփական խղճի առաջ է։
Գիտե՞ս,
այն օրը,
երբ առաջին անգամ
դադարեցի
ինձ մեղադրել,
նկատեցի՝
աշխարհը
մի փոքր
ավելի հանդարտ էր։
Ոչ այն պատճառով,
որ ցավը պակասել էր։
Այլ որովհետև
այն այլևս
չէի կրում ուսերիս,
ու չէի փոխանցում
ուրիշներին.
այն պարզապես կար
ինչպես ամենը,
որ իրավունք ունի
գոյության։
Եվ եթե դեռ
որևէ տեղ
դրախտ կա,
այն սկսվում է
այն մարդու սրտում,
որ առաջինն ասաց՝
ես քեզ ներում եմ։
Իսկ հետո,
ամենաերկար լռությունից հետո,
համարձակվեց
նույն բառերը
շշնջալ.
ինձ նույնպես։
6․ ուղեցույց բացակայության
Մոդելը՝անտեսանելի ներկայություն։
Կարգավիճակը՝չբացահայտված։
Նախքան որոնումը
համոզվեք,
որ լռությունըչեք շփոթումբացակայության հետ։
Շատ դեպքերումՆա չի հեռանում․
պարզապեսմենք ենք դադարում նկատել։
Նրա բացակայությունը
ներսումկարող է արտահայտվել
ավելորդ հարցերով,
անավարտ աղոթքներով,
դրսում՝
այն մարդկանցով,որ այլևս
չեն նայում երկնքին։
Զգուշացում․
Չփորձելլրացնել դատարկությունը
արագ լուծումներով։
Փառքըչի աշխատում։
Հարստությունըժամանակավորապես քողարկում է խնդիրը։
Մոռացումըկարող է վնասել մի ամբողջ կյանք։
Սպասարկում․
Նրա բացակայության դեպքում
խորհուրդ է տրվում պահպանել
մի փոքր կարեկցանք,
մի փոքր զարմանք,
և մեկ մարդ,
որի ցավը
ձեզ դեռ ցավ է պատճառում։
Անսարքություններ․
Եթե սկսեք մտածել՝
«ոչ ոք չի տեսնում ինձ»,
ստուգեք՝
արդյոք դուքտեսնո՞ւմ եք ուրիշներին։
Եթե դադարում եք աղոթել,
մի շտապեք վերականգնել համակարգը․
հնարավոր է՝
աղոթքը պարզապեսփոխել է իր ձևը։
Վերականգնման փորձ․
Չկան հաստատված մեթոդներ։
Որոշ դեպքերում օգնում է՝
անձրևի տակ կանգնելը,
մեռած ծառ ջրելը,
կենդանիներին կերակրելը,
անծանոթի ցավը լսելը:
Եզրակացություն․
Նրա բացակայությունըչի հաստատվել։
Հետազոտությունները ցույց են տալիս՝
բացակայում է ոչ թե նա,
այլ մարդու կարողությունընկատելու։
Ծագումը՝
Տիեզերական։
Կարևոր նշում․
Եթե գտնեք նրան,
մի փորձեք ապացուցել։
Նրան ճանաչում են
ոչ թե խոսքով,
այլ այն մարդով,
որ կդառնաք դրանից հետո։
7․ Վերանորոգում
Երբ այլևս
ոչինչ չմնաց փոխելու,
որոշեցի
փոխել
ինձ։
Սեղանին դրեցի
բոլոր մասերը,
որ հիշում էի։
Փոխեցի
անունս,
մարմինս,
քաղաքս,
Աստծուն։
Նույնիսկ
հայելին փոխեցի,
որ ինձ
ուրիշ կերպ
վերադարձնի։
Բայց ամեն առավոտ
արթնանում էի,
իսկ անդրադարձը նույնն էր։
Երկար ժամանակ
կարծում էի՝
պետք է
անսարք մասը գտնեմ։
Բայց ոչ մի խոտան չգտա
ու ոչինչ չվերանորոգեցի։
Պարզապես դադարեցի
պատժել վիրավոր տեղերս։
Եվ առաջին անգամ
դրանք
դադարեցին
արյունահոսել։
Ու ես այլևս
երբեք
ոչինչ ու
ոչ ոքի
չփոխեցի։
8․ Արարման թույլտվություն
Երկար ժամանակ սպասեցի,
որ ինչ-որ մեկն ասի՝
կարող ես։
Սպասեցի
երկնքից՝ նշանի,
մարդկանցից՝ հայացքի,
ներսից՝ ձայնի։
Բայց ամեն ինչ լուռ էր։
Եվ այդ լռության մեջ
առաջին անգամ
հենվեցի միայն
իմ ձեռքերի վրա։
Նրանք դեռ
դողում էին,
բայց
կարողանում էին
պահել ինձ
ու իմ երազանքների ծանրությունը։
Ես վերցրի
մի փոքր հող,
մի փոքր ջուր,
մի մարդու ցավ,
և թույլ տվեցի ինձ
ստեղծել մի նոր բան։
Այդ օրը հասկացա՝
արարումը
միշտ էլ սկսվել է
փոքր բաներից.
Մի բառից։
Մի լռությունից,
որ չվերածվեց ատելության։
Մի ձեռքից,
որ չհեռացավ։
Գուցե մարդը
երբեք
Աստծո պատկերը չի եղել,
այլ նրա շարունակությունը։
9․ 20 վայրկյան
Ես հասկացա, որ
ոչ մի տեղ չէի ուշացել։
Այն մարդիկ,
որոնց կորցրի,
իրենց հետ տարան
միայն իմ վախերը։
Այն մարդիկ,
ում սիրեցի,
մնացին
իմ մեջ։
Բոլոր ճանապարհները,
որ փոխեցի,
նույն տեղն էին տանում։
Բոլոր սխալներս
փորձում էին
ինձ ինչ-որ բան ասել։
Այլևս չփնտրեցի մեղավորների։
Իմ ցավը
ոչ թե պատիժ էր,
այլ ապացույց,
որ ապրել եմ։
Հիշեցի բոլոր պահերը,
երբ կարող էի սիրել,
բայց վախեցա։
Հիշեցի բոլոր պահերը,
երբ վախեցա,
բայց սիրեցի։
Պարզվեց՝
ես երբեք
պատրաստ չէի։
Բայց ոչ ոք
պատրաստ չի գալիս։
Մենք բոլորս
սովորում ենք ապրել
մի կյանքում,
որն արդեն սկսվել է։
Սովորեցի ներել,
ու առաջինը
ներեցի
այն մարդուն,
որ ժամանակին էի։
Բռնեցի ձեռքս
և առաջին անգամ
չհարցրի՝
ինչու՞ այդպես եղավ։
Այլևս չցանկացա
ուրիշ կյանք ունենալ։
Այս մեկն էր իմը։
Իր բոլոր
կորուստներով։
Իր բոլոր
սխալներով։
Իր բոլոր
չասված խոսքերով։
Եվ առաջին անգամ
ամբողջությամբ
ընդունեցի՝
ես այնտեղ էի,
որտեղ պետք է լինեի։
10․ Մեկ մարդ
Աշխարհը
երբեք
բոլորի ձեռքերում
չի եղել․
միշտ մեկ մարդու։
Այն մարդու,
որ որոշեց,
թե ինչ է փոխանցելու
հաջորդին։
Ոչ թե արյուն,
այլ ինչ-որ ուրիշ բան։
Նա որոշեց, որ
եկողին
չի փոխանցելու
այն վախերը,
որ ստացել էր իր նախորդից,
իսկ նա՝ իր նախորդից,
իսկ նախորդը՝
ավելի հեռվից։
Մենք
միմյանցից
ժառանգում ենք
ոչ միայն աչքերի գույնը։
Մենք ժառանգում ենք
լռելու ձևը,
սիրելու ձևը,
վախենալու ձևը,
ներելու ձևը։
Եվ ամեն սերունդ
ստանում է
մեկ հնարավորություն՝
չփոխանցել
ինչ-որ մի բան։
Գուցե
այդպես են
սկսվում
նոր աշխարհները։
Ոչ թե
երբ մեկը
ինչ-որ բան է ստեղծում,
այլ,
երբ,
վերջապես,
ինչ-որ բան
դադարում է,
ինչ-որ բան
չի փոխանցվում։
Այդ օրը փոխվում է
աշխարհի պատմությունը,
թեև
ոչ ոք
դա
չի նկատում։




Comments