Գրքի երևանյան միջազգ ային փառատոն

Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի գլխավոր թեման լեզուն է՝ որպես մարդկային քաղաքակրթության հիշողությունը և մշակութային շարունակականությունը փոխանցող։
Փառատոնի ծրագրի առանցքում կլինեն բազմալեզու գրականության, դրանց թարգմանությունների, անհետացող լեզուների պահպանության, մայրենիի, ինչպես նաև ժամանակակից թվային աշխարհում լեզվի վերափոխման շուրջ քննարկումներ, ընթերցումներ և մշակութային երկխոսություններ։
Հատուկ ուշադրություն կդարձվի նաև հայերենի՝ որպես հարյուրամյակների գրական ավանդույթ ունեցող լեզվի ներկա և ապագա հարցերին։
Թեմայի ուղղությունը խորհրդանշում է այն գաղափարը, որ լեզուները ստեղծում են ոչ թե սահմաններ, այլ կամուրջներ։
Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին։

Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանի գլխավոր գրական իրադարձությունն է:
Փառատոնը տևում է 3 օր, ունենում է շուրջ 40․000 այցելու, վաճառվում է ավելի քան 18․000 գիրք, մասնակցում են ավելի քան 50 հրատարակչություններ, 250-ից ավելի գրողներ և գրական ոլորտի մասնագետներ, միջազգային հյուրեր ավելի քան 15 երկրից, գրական մրցույթներին դիմում են 500-ից ավելի ստեղծագործողներ, փառատոնն իրականացնում է 4 հայ գրողի թարգմանության միջազգային հրատարակչական ծրագիր։
Փառատոնի հիմնական բաղադրիչներն են՝
-
Հայաստանի ամենամեծ գրքի ցուցահանդես-տոնավաճառը (պարտադիր զեղչերով)
-
միջոցառումները՝ շնորհանդեսներ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, քննարկումներ, վարպետության դասեր, թատերական ներկայացումներ, ստենդափ, երաժշտություն
-
ֆելոուշիփը՝ նոր համագործակցությունների, գաղափարների և գրական կապերի ստեղծման և հայկական գրականության արտահանման նպատակով անցկացվող հրատարակչական համագործակցության միջազգային ծրագիրը
-
Գրական մրցույթը ՀՀ քաղաքացիների համար 4 անվանակարգում՝ Պոեզիա, Արձակ, Դրամատուրգիա, Մանկապատանեկան
-
Սարոյանի անվան պատմվածքի մրցույթը աշխարհի բոլոր երկրների քաղաքացիների համար
-
Արևմտահայերեն պոեզիայի մրցույթը աշխարհի բոլոր երկրների քաղաքացիների համար
2025 թվականից Փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը՝ դուրս գալով մայրաքաղաքի սահմաններից և այցելելով Հայաստանի մարզեր։ Այն արդեն հյուրընկալվել է Գյումրիում և Կապանում՝ ստեղծելով նոր մշակութային շունչ և հանդիպման հարթակ տեղի համայնքների համար։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Քաղաքը կարդում է








Լուսանկարներ


































































